ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.01.2016 | 00:03

Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, ակնկալեցե՛ք նրա ողորմությունը և մի՛ խոտորվեք, որպեսզի չգլորվեք։ Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, հավատացե՛ք նրան, և չի կորչի ձեր վարձը։ Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, ակնկալեցե՛ք բարիքներ, հավիտենական ուրախություն և ողորմություն։ Նայեցե՛ք հին ազգերին և տեսեք՝ ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց։ Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ և հուսահատվեց, կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և նա անտես արեց նրան։ Արդարև, Տերը գթած է և ողորմած, ներում է մեր մեղքերը և փրկում է մեզ նեղության ժամանակ։


Սիրաքի իմաստությունը 2. 7-13

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ